Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունվարի 29-ին նախարարության աշխատակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Ինչպես տեղեկացնում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունը, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում սահմանված առաջնահերթությունները և իրականացրած ծրագրերը։
Զեկուցվել է 2026 թվականի համար նախանշված ծրագրերի ընթացքը։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք այլ հարցեր։



