ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա...

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար  դժվարանցանելի է:

Սյունիքի մարզում, Դիլիջան քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։