Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում։



