ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակ...

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Դրա համար անհրաժեշտ է՝ 

Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։

«Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։

Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: