ՀՀ փոխվարչապետը ԱՊՀ նիստում մեղադրել է Ադրբեջ...

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆեռանսի միջոցով, հայարարել է, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Լեռնային Ղարաբաղում ներկայիս ռազմական հանցագործությունների հեղինակն է, հայտնում է ТАСС-ը:

«Այս պահին շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, ընդ որում, այդ ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ուղիղ աջակցութամբ՝ Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանի կողմից կռվողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները՝ կտտանքներ, գնդակահարություն, գլխատում, զոհվածների մարմինների խոշտանգում»,-ասել է ՀՀ փոխվարչապետը: Նշենք, որ ադրբեջանական կողմը նիստում հայտարարել է, որ առանց ԼՂ  հակամարտության լուծման ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումը հնարավոր չէ: