ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞... Այս ի՞նչ վտա...

Ադրբեջանագետ, իշխանական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Երեկ գիշերը «Тогарма» տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն մի քանի զինվորական ուրալներով փակել են Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող հատվածում: Դրանից հետո «Armenian military portal» տելեգրամյան ալիքը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՌԴ–ի և ադրբեջանական կողմերի միջև առ այն, որ հայկական կողմը մինչև ապրիլի 1–ը կկառուցի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ըստ էության, ճանապարհը գրեթե պատրաստ է և Ադրբեջանը որոշել է նման քայլի գնալ:

Պաշտոնական որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ–ի կողմից չկա: Բայց ակնհայտ է, որ շատ վտանգավոր գործընթացներ են գնում: Ադրբեջանը օրեր առաջ ԼՂՀ ՊԲ–ի ու ռուս խաղաղապահների թերացումների արդյունքում վերահսկողություն սահմանեց այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, հիմա արդեն ՀՀ–ի կողմից է փորձում քայլեր ձեռնարկել: Հույս ունեմ ՊՆ–ն շուտով կպարզաբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ մեր անգործությունից ու ուշացած քայլերից Ադրբեջանը մաքսիամալ ձևով օգտվում է՝ վերջնականապես փորձելով կտրել Արցախ–Հայաստան կապը»:

 

Հաջորդ գրառման մեջ նշում է․

«Ադրբեջանի ՊՆ–ն հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև»:

ՀՀ ՊՆ, Արցախի ՊԲ, ասելիք չկա՞ այս առթիվ...այս ինչ վտանգավոր լռություն է»: