
Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Առաջարկ է ստացվել նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին Պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Ավելի ուշ ՊՆ-ից տեղեկացրին, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։