Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը արագ աճող տնտեսություն է, եւ այս իմաստով մենք ոչ մի առարկություն չունեցանք ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացման հարցում։ Այս մասին խորհրդարանի Տարածարջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, «ԵՏՄ-ի հետ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազատ առեւտրի գոտու համաձայնագրի վավերացման մասին» օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ մի տնտեսական կորուստ չի կրի այդ համաձայնագրի վավերացման պարագայում։
Նշենք, որ օրինագիծը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



