ՀՀ-ն պատրաստվում է COP17-ին. ԱԳ նախարարը հանդ...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է շոշափելի աշխատանք՝ միջոցառման բովանդակային ու տեխնիկական նախապատրաստման ուղղությամբ՝ միտված հավակնոտ ու ներառական համաժողովի անցկացմանը:
 
 
Արարատ Միրզոյանը և Աստրիդ Շումեյքերը մտքեր են փոխանակել համաժողովի հաջող անցկացմանը նպաստող և ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը խթանող գաղափարների շուրջ՝ ընդգծելով դրանց կյանքի կոչման հարցում ՀՀ-ի և կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը: