ՀՀ-ն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագ...

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասով որևէ ձգձգում չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել, եւ կարելի է ասել, գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, Սիմոնյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է. «Մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք»: