
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը հոկտեմբերի 9-13-ը գործուղվել են Կոսովոյի Հանրապետություն՝ Պրիշտինա, դիտարկելու հոկտեմբերի 12-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են Կոսովոյի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով։