ՀՀ կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարա...

Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է․ այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։

Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Հավանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացվել։

Տեղեկացա նաև, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը»,- ասել է նա։