
Ես առաջարկում եմ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, հարցերը մեկնաբանելիս հենվենք ոչ թե բանավոր քննարկումների, այլ գրավոր թղթերի վրա, որովհետև մի կողմից այո՛, եղել են քննարկումներ, բայց ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով Ձեր հարցին պատասխանել, որովհետև դրա համար կա երկու կողմերից տարածված պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաղորդագրությունում ասվում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TRlPP նախագիծը ՀՀ-ի տարածքում, այսինքն՝ երկու կողմերը այդպիսով արձանագրել են, որ ՀՀ-ի տարածքում կա TRlPP նախագիծ և այս հենքի վրա մենք տալիս ենք պատասխանը և լրացուցիչ վերահաստատում ենք՝ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ-ի տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և TRlPP նախագծից, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»,-նշել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Կոպենհագենում կայացած հանդիպումներից և խաղաղության ինստիտուտոցինալիզացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: