ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Ռոբերտ Նազարյանի հոգեհանգստին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 70 տարեկան էր։
Նա 1997-2000 թվականներին զբաղեցրել է Էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը, 2001–ի հունվարից 2003–ի հունիս եղել է Երևանի քաղաքապետ, 2003–ին նշանակվել է ՀԾԿՀ նախագահ։ 2008–ին և 2013–ին վերանշանակվել է այդ պաշտոնում 5–ական տարի ժեմկետով։
Նշենք, որ 2023–ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Նազարյանից և նրա տիկնոջից պահանջել է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ահռելի գույք։



