ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պա...

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ։ Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: