ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի պետքարտուղարը քն...

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ-ից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը: