ՀՀ ԱԳՆ-ի համար կան «սվոյ» եւ «ոչ սվոյ» լրագրո...

Թեեւ եւ հայկական եւ ադրբեջանական մամուլում բավականին գրվեց այն մասին, որ տեղի է ունենալու հայ եւ ադրբեջանցի լրագրողական խմբերի փոխայցելություն, սակայն մինչեւ վերջին պահը երկու կողմերն էլ պահպանեցին լռություն եւ այժմ արդեն, այցից օրեր անց փոքրիկ ինֆոմիավորներ են նետվում դաշտ փոխայցի մասին։

Հայկական կողմը ներկայացնող խմբի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ փորձում են լինել այսպես ասած պայմանավորված ֆորմատի շրջանակներում, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների մասին, որոնցից մեկը Արցախի տարածքում արված լուսանկարները մակագրել էր բավական ոչ-ֆորմատային կերպով։ Այցն ինքնին վատ գաղափար չէր, սակայն կան մի շարք հարցեր, որ չպետք է ուշադրությունից դուրս մնա։

Այն, որ լրագրողական խմբերի, հասարակական, մշակութային գործիչների փոխայցեր կազմակերպվելու են, հասկանալի է, քանի որ դրանք նաեւ երկուստեք վստահության մթնոլորտի ձեւավորման համար բազիսային միջոցառումների շարքից են եւ բացի այդ երկու կողմերին հաշտեցնելու, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ընդհանուր կարգախոսի բաղադրիչ են։ Սակայն անհասկանալի էր գաղտնապահությունը, որով աշխատում էին եւ հայկական եւ ադրբեջանական կողմի արտաքին քաղաքական գերատեսչությունները։

Բացատրելու կարիք թերեւս չկա, որ խոսքը հանրային նշանակություն ունեցող միջոցառման մասին էր, եւ ոչ թե բանակցությունների, ուստի այդ խորհրդապահությունը, մեղմ ասած ավելորդ էր, ու անտրամաբանական։ Բացի այդ, անհասկանալի մնաց նաեւ, թե ինչ սկզբունքով էին ընտրվել լրագրողները։

Արցախից ընտրված ներկայացուցչի մասին որեւէ բան չենք կարող ասել․ պաշտոնական Ստեփանակերտը ում հարմար գտել, նրան ներկայացրել է, սակայն Հայաստանի ԱԳ նախարարության դեպքում կուզենայինք հասկանալ որոնք են եղել այն չափանիշները, որոնք գործել են լրագրողների ընտրության հարցում։

Ժամանակին, նախքան իշխանափոխությունը, լիովին ընկալելի էր անհասկանալի չափորոշիչներով լրագրողների ըտրություն կազմակերպելը․ այդպես արվում էր Սերժ Սարգսյանի սցենարավորված հարցազրույցների ժամանակ, սակայն ինչպես ասում են նոր Հայաստանում էլ են գործում հին Հայաստանին հատուկ մեթոդները։

Հայաստանից մասնակցած լրագրողների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, ինչից է վերցրել ԱԳ նախարարությունը կամ վարչապետի աշխատակազմը, որ նրանք ամենահարմարն են եղել, որոնք են այն 90/60/90 ստանդարտները, որոնցով առաջնորդվել են տեղի պատասխանատուները։

Չէ որ Հայաստանում լրագրողական համայնքը կայացած է ու ներկայացվածներից ոչ պակաս մասնագիտական որակներ ունեցող լրագրողներ ունենք։ Ակամա մտածել կարելի է, որ ԱԳ նախարարությունը գոնե, սկսել է չարաշահել հանրային վստահության այն մանդատը, որն ունի ներկայիս իշխանությունները, ակամա սորտավորելով լրագրողներին՝ «սվոյների», որոնք կարող են գնալ ասենք Բաքու եւ ուսումնասիրել Ադրբեջանը «ներսից» եւ «ոչ-սվոյների»