Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի նոր արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-նշել է Արարատ Միրզոյանը: