![ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգ...](/imgs/posts/medium/2025/02/5dc820b.jpeg)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Նորվեգիա:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ: