Գործող Սահմանադրությունն իսկապես խնդիր դարձավ պետության համար: Այս մասին մամուլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Գործողը Սահմանադրությունը «բռնապետ կերտելու սահմանադրություն է»,-ասել է Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ եթե իշխանության գա իր ուժը, առաջինը սահամանդրությունն են փոխելու։ «Ամենամեծ խնդիրն այն է, որ անսահման հնարավորություն է տրվում գործադիր իշխանությանը՝ ձևավորել բոլոր մյուս իշխանությունները։ Դատական իշխանությունը պետք է լինի հակակշիռը։ Ձևավորվել է մոնոիշխանություն, մեկ կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ բոլոր քվեարկությունները որոշում է մեկ մարդ՝ վարչապետը։
«Կարելի է անցնել կիսանախագահականի, բայց կարող է կտրուկ քայլ լինել և քաղաքական դաշտում կարող է շատերը սա չընդունեն: Կիսանախագահականը ենթադրում է որոշակի անձնավորվածություն նախագահի, իսկ սա, ոչ բոլորն են ընդունում: Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից»,- նշել է նա:



