Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել հուլիսի 19-ին Վարշավա-Երևան չվերթով ժամանած 47-ամյա Հրաչ Ջ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:



