
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 21-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա Մհեր Ա.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: