![Հերացի փողոցում բենզալցակայանը քանդել ենք, գն...](/imgs/posts/medium/2025/02/fa4cec2.jpeg)
Հարցեր կան, որոնք քննարկել էինք, ասել էիք, որ կլուծվի, բայց լուծվել է հակառակ ձևով և շատ վատ միտում է դա։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի ավագանու նիստում իր արտահերթ ելույթում նշեց Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը:
«Դրանցից մեկը կուզենամ հիշեցնել, որ բենզալցակայան կար Հերացու փողոցի վրա երկու հատ, մեկը ապամոնտաժվեց, մյուսը քողարկվեց ինչ-որ շենքի մեջ»,-ասաց նա:
Սրան արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Այո, մենք քանդել ենք մի բենզալցակայանը, և այդ բենզալցակայանը գնացել, մտել է շենքի մեջ, որը իր սեփական տարածքն է: Այնուամենայնիվ մի հատ պետք է երևի մեր իրավաբանական վարչությունն ու հասարակական կարգի պահպանության ծառայությունը քննարկում անենք, առաջարկություն անենք, երևի թե տեսչական մարմնի կողմից էլ պետք է հասկանալ, ինչ դիրքորոշում կա, որովհետև պարոն Ավագյանը ճիշտ է ասում, այդ բենզալեցակայանը չպետք է, որ ունենա թույլտվություն:
Հետևապես, եթե չունի թույլտվություն, ինքը ոնց հասկանում եմ՝ օգտվում է այն տրամաբանությունից, որ իր սեփականության տարածքում է կազմակերպում դա»: