Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների...
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 4-ից։
 
Հիշեցնե՛նք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարումներ կկատարեն անկանխիկ եղանակով՝ հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար անկանխիկ գործարքներից, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։