Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել:
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է։



