
Օգոստոսի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4357 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 221 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 970, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 16, վարելու ընթացքում ծխելու՝ 509, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 158 և 1284 այլ իրավախախտում։ 120 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 322-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 31-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 75-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 55 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14716 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 289 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 241 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 429 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, չամրակապված վարելու՝ 4790, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 226, վարելու ընթացքում ծխելու՝ 471, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 659, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 74, արագության գերազանցման՝ 2103 և 3802 այլ իրավախախտում։ 408 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 920-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 426-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 14 բեռնատար, 150-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։