Ինչպես նկատեցինք արվեստի և մշակույթի 60 գործիչների հայտարարությունը ծայրահեղ կատաղության հասցրեց իշխանություններին:
Այդ հայտարարության տարածման առաջին իսկ րոպեներից հասկանալի դարձավ, որ իշխող ուժը անտանելի ծանր է տանում նույնիսկ այդ կոչի առկայության փաստը և սկսեցին կիրառվել բոլոր հնարավոր և անհարին գործողությունները որոշ մարդկանց ստիպելու այդ ցուցակին միանալուն հրաժարվելու համար: Անցնող տաս օրվա ընթացքում իշխանությունները լարելով ամբողջ պետական ապարատի ջանքերը, ուժային կառույցներին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետներին , ընդհուպ նույնիսկ դեսպանին ,աղերսագին զանգեր կատարելով այլ մարդկանց, որոնք որևէ կերպ կարող էին ազդել այդ գործիչների վրա, հաջողացրեցին այս կամ այն կերպ հրաժարման բառեր կորզել այդ ամբողջ ցուցակից ընդամենը 4 կամ 5 հոգուց: Նույնիսկ չենք ցանկանում թվարկել այդ 4 մարդկանց և գրել նրանց անունները՝ կրկին անգամ չխորացնելու նրանց ապրումները և չհիշեցնելու այն ճնշումները, որոնց միջով ստիպված եղան անցնել իշխանությունների շնորհիվ: Թե ճնշման ու խաբեության ինչ միջոցների են դիմել իշխանությունները կարելի է կռահել: Սակայն նրանք այդ հրաժարվող մարդկանց դրեցին շատ անհարմար վիճակում , ևս մեկ անգամ ցույց տալով, որ խորապես թքած ունեն իրենց ծառայություններ մատուցող մարդկանց վրա: Նույնիսկ բացատրություն չհնարեցին թե ինչպես է լինում այսօրվա սոցիալական ցանցերի դարաշրջանում , որ մարդը տաս օր գտնվելով մի ցուցակում համաձայն չէ դրա հետ և հրապարակման հաջորդ իսկ վայրկյանին ինքը անձամբ չի գրում նրա մասին ,որ ինքը չի էլ միացել դրան, այլ հրաժարումները որպես կանոն տեղի են ունենում վարչապետի ընտանիքին պատկանող կամ վարչապետին անմոռաց քծնող որևէ մի սուբեկտին պատկանող լրատվամիջոցով ասենք հայտարարության տարածումից տաս օր հետո: Ի վերջո իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ամբեղջ պետական ապարատի լարման արդյունքում նրանք այդ մի քանի կցկտուր հրաժարումները կորզելով հայտարարությանը միացած մարդկանց քանակը 60 ից հասցրեցին 56-ի: Գուցե եթե այս իշխանությունները պետական ապարատը նույն ջանասիրությամբ աշխատացնեին ի նպաստ մեր հայրենիքի , այս տարվա Հայաստան Համահայկական Հիմնադրամի նվիրատվությունները չլինեին այսքան ցածր ու խայտառակ վիճակում, բայց ինչպես հասկանում ենք, ջանքերը և մոլուցքը կենտրոնացած են ոչ թե պետականաշինության այլ մեկ կոնկրետ անձի շուրջ:
Եթե այդ հայտարարությունը այդքան նյարդայնացնում և անհանգստացնում էր իշխանություներին, և դրան միացողների քանակը մի քանի հոգով կրճատելու համար պետք է լարվեին այսպիսի հսկայական պետական միջոցներ , իշխանությունները պարզապես նախապես խնդրեին հայտարարությունը նախաձեռնողներին չնախաձեռնել այն և տաս օր շարունակ իշխանությունները բան ու գործ թողած այսքան չտվայտվեին և պետական ռեսուրսները խնայվեին:



