Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդուն...

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադաձություն է այս բանաձևի ընդունումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - ասաց նա:

Վարչապետը իր գնահատանքի խոսքերն ասաց Սփյուռքում և, հատկապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերոպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ճանաչմանը հասնելու համար:

«Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը և կուլմինացիան»,  - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ներկայացուցչական պալատի հայկական խմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին: