Հայկական կողմն ունի առնվազն 4000 զո՞հ

Մի քանի շաբաթ է հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ պնդում են, որ իշխանությունները կեղծում են պատերազմում հայկական կողմի զոհերի իրական թիվը։ Իշխանությունները ի պատասխան պնդում են, որ որևէ կեղծիք տեղի չի ունենում։ Շաբաթներ առաջ իշխանությունները հերքեցին անգամ ՌԴ նախագահ Պուտինին, ով պնդում էր, որ կեղմերից յուրաքանչյուրը 2000-ից ավել զոհ ունի։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ուղերձի ընթացքում պատահաբար բացահայտեց ճշմարտությունը․«Յուրաքանչյուր օր 100 զոհ ու վիրավոր էինք տալիս, ինչքա՞ն էինք համալրում: Այսօր ինչքան դիակներ ունենք առաջնագծում մեր երեխաների, մեր բալիկների, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության»,-հայտարարել էր Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո տարբեր գործիչներ հայտարարեցին, որ Արցախի նախագահը պատահաբար ասել է ճշմարտությունը և խոսքը առնվազն 4000 զոհի մասին է։ Արցախի և Հայաստանի իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ։ Եթե իրականում զոհերի թիվը իրենց հայտնի է, բայց շարունակում են ստել, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա համար։