Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշեր...

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի պլանային սպասարկման համար, այս անգամ ստանդարտ ժամանակահատվածից ավելի երկար։

«Աշխատանքները կտևեն 60 օր, քանի որ ներկայիս գործընթացները կլրացվեն կայանի ավտոմատացման և անվտանգության որոշ համակարգերի փոխարինմամբ»,- լրագրողներին ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մեծամոր կատարած այցի ժամանակ։