
Մոլդովայի խորհրդարանի «Այլընտրանք» ընդդիմադիր դաշինքը, որն իրեն ներկայացնում է որպես եվրոպամետ, գլխավորում է Հայկ Վարդանյանը, փոխնախագահն է դարձել Օլգա Ուրսուն, քարտուղարը` Լիլիանա Յակոնին։
Նախկինում Վարդանյանը երկրի հայ համայնքի ղեկավարն էր։ Այս տարվա գարնանը նա խորհրդարանում նախաձեռնել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի խորհրդարան են անցել երեք քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը, և երկու ընտրական դաշինքներ։