Հայկ Մարությանը 3-շաբաթյա արձակուրդից նոր էր...

3-շաբաթյա արձակուրդից վերադարձած քաղաքապետ Հայկ Մարությանը նորից արձակուրդ է մեկնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքապետի արձակուրդի ոդիսականը

Շուրջ 10 օր է անցել, ինչ քաղաքապետը վերադարձել է իր 3 շաբաթյա արձակուրդից։ Պետք է, որ լավ հանգստացած եւ կազդուրված լիներ, նյարդերն էլ հանգստացած լինեին։ Այսօր քաղաքապետը կրկին արձակուրդ է մեկնել։ Տարօրինակ է»: