Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտո...

Հայկ Մարությանի հրաժարականի որևիցե անհրաժեշտություն չեմ տեսնում, Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևիցե հարցի շուրջ, պարոն Մարությանը կատարել է իր գործառույթը և մնացել է իր գործառույթների մեջ», - ասաց նա։

Ալեն Սիմոնյաննն ընդգծեց՝ Հայկ Մարությանն օրենսդրական առումով որևիցե խախտում չի կատարել։

«Այլ հարց է, որ, միգուցե, օրենսդրական բաց գոյություն ունի, որն այսօր ընդդիմությունը փորձում է շահարկել», - ասաց նա։