Հայկ Մամիջանյանը և Արմեն Աշոտյանը մասնակցում...

Հայկ Մամիջանյանը և Արմեն Աշոտյանը մասնակցում են ԵԺԿ քաղաքական համաժողովին։ Այս մասին հայտնում է Հայկ Մամիջանյանը․

«Մասնակցում ենք ԵԺԿ քաղաքական համաժողովին:
Անկախ այն փաստից, որ եվրոպական քաղաքական կյանքը այս պահին գերհագեցած է՝ անհրաժեշտ է մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները (Արցախի կարգավիճակ, ռազմագերիների վերադարձ, մեր հայրենիքի դեօկուպացիա, պատերազմի ժամանակ թշնամու կողմից գործած հանցագործությունների դատապարտում, արժանապատիվ խաղաղության հաստատում, ցեղասպանության ճանաչում և մի շարք այլ հարցեր) պետք է պահել եվրոպական քաղաքական ինստիտուտների օրակարգում»,- գրում է ԱԺ  պատգամավոր Հայկ Մամիջանյանը։