
Հայաստանը Ռուսաստանից դրամական փոխանցումների առաջատարն է, գրում է ռուսական Коммерсантъ թերթը:
Ըստ ՌԴ կենտրոնական բանկի վիճակագրության, հունիսին ռուս տնային տնտեսությունները իրենց՝օտարերկրյա բանկերում հաշիվներին փոխանցել են 4,65 մլրդ դոլար:
Նշվում է, որ նույն ամսին կոնկրետ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 450 մլն դոլար ՝ որպես դրամական փոխանցումներ:
«Սա բացարձակ ռեկորդ է, որը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր մայիսին (266 մլն դոլար)», - գրում է թերթը: