«Հայաստանը պետք է վերսկսի խաղաղության համաձայ...

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում»․ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ 

Ամիրբեկովը հայտարարել է, որ բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից»․ «Մի կողմից խոսում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնելու ցանկության մասին, մյուս կողմից՝ դիվանագիտական ​​պատերազմ սանձազերծում Ադրբեջանի դեմ։ Կարծում եմ, սակայն, որ վերջնական համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում է արդեն իսկ ստանձնած պարտավորությունները ու կկատարի նախկինում տրված խոստումները։ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, բայց՝ ամենաբարձր մակարդակով, և դադարեցնի դաշնակիցների օգնությամբ զուգահեռ ուղղություններով հետապնդել սեփական նեղ քաղաքական նպատակները»։