Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Այդ մասին այսօր Լուսակերտում ԱԻՆ ամենամեծ վարժանքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է նա:
Նա նշել է՝ իրենք հույս ունեն, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծվի։



