Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։
«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։
Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։
«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», - նշված է հետազոտության մեջ։



