Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և...

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հաստատելու գործում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

Սիմոնյանը հայտարարել է, որ ռուսներին և ուկրաինացիներին համարում է «հարազատ եղբայրներ»: Ըստ նրա, անհրաժեշտ է անել ամեն բան՝ այդ խնդիրը լուծելու համար:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ խնդրի լուծումը չպիտի նեղացնի որևէ կողմի: