Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է...

Հնդկաստանից հրթիռահրետանային կայաններ և հրթիռներ ներկրելուց հետո Հայաստանն այժմ հակադրոնային համակարգ է ներմուծում իր հարավասիական ընկերոջից։ Այս մասին գրում է  Eurasian times-ը։

«Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հակամարտությունից ավերված երկիրը ցանկանում է սովորել Հնդկաստանից, թե ինչպես արդիականացնել խորհրդային ժամանակների պաշտպանական սարքավորումները: Նույնիսկ երբ փխրուն խաղաղություն է տիրում կովկասյան երկրների միջև, Նյու Դելին մտածում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարման մասին»,-գրել է պարբերականը։

Անանուն աղբյուրը հայտնել է, որ  Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ (ZADS) գնելու համար: Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։