Հայաստանի Հանրապետության այս ճգնաժամային և նաև Արցախի համար այս ողբերգական վիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են իրենց կառավարման ձախողումներով։ Այս մասին Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Միշտ ասում են, որ խելացի մարդիկ չեն սխալվում, փորձառուները ձգտում են երբևիցե չսխալվել, բայց երբ որ մարդիկ աշխատում են, ունենում են նաև սխալներ: Եվ շատ ճիշտ է աշխատել ուրիշի սխալների վրա, որպեսզի դու սխալներ թույլ չտաս, բայց այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, անընդհատ ձախողումների, անընդհատ սխալների, անընդհատ պարտությունների արդյունք է և երբ որ անընդհատ դու սխալներ ես թույլ տալիս և հետևություններ չես անում, դրա մեջ կա նաև միտումնավորություն, միտումնավորություն, որը արտահայտվել է և բանակցային գործընթացի, անվտանգության, չգիտեմ Արցախը, Ադրբեջան մաս ճանաչելու, այդ բոլոր աշխատանքներում: Այստեղ նաև կա դավաճանական հիմք: Այս ամենի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են և մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեն բավականին բարդ վիճակում: Մենք միշտ հաջողության հասել ենք, երբ որ միասին ենք աշխատել: Եվ այսօրվա մեր հանդիպումը փոխլրացնելու միտում ունի և այսօրվա մեր քննարկումները հենց դրա նպատակին են, որպեսզի մենք ձեզ լսելով կարողանանք նաև լրացնել այն ծրագիրը, որ մենք ունենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



