Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տրանսպորտային շրջանակին Հայաստանի մասնակցությունը։
«Հայաստանը եվրասիական տրանսպորտային կարկասին մասնակցության տեսանկյունից առանցքային խաղացողներից մեկն է։ Մենք ասում ենք, որ երթուղիները պետք են ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ։ Եվ մի շարք երթուղիներ հյուսիսից հարավ անցնում են Հայաստանով։ Այստեղ մենք կզարգացնենք առանձին նախագծեր»,- հայտարարել է Պոդգուզովը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Ալմաթիում գործարար համաժողովի շրջանակներում։
Նշենք, որ ԵԱԶԲ-ն պատրաստում է եվրասիական տրանսպորտային կարկասի հայեցակարգը, որն ուղղված է Եվրասիայում տրանսպորտային կապի ամրապնդմանը և տարածաշրջանում տնտեսական զարգացման, առևտրի և շարժունակության խթանմանը:
Եվրասիական տրանսպորտային շրջանակն իրենից ներկայացնում է միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների համակարգ՝ ավելի քան 50 000 կիլոմետր երկարությամբ: