Հայաստանը չպետք սահմանափակվի իր տարածքով․ Ռոբ...

«Հայաստանը չպետք է, իսկապես, սահմանափակվի իր 29 743 քկմ-ով։ Հիմա սա չի նշանակում, որ դու աչք ես դրել այլ երկրների հողերի վրա, սա նշանակում է, որ դու հասկանում ես, որ դու միայն 3 միլիոն հայ չես այս հողի վրա, դու ունես սփյուռք, դու ունես հնարավորություններ, դու ունես եկեղեցի, որը ցանցային բնույթ է կրում, դու մեծ, ավելի մեծ խաղացող, քան այսօր կաս, այդ պոտենցիալը ունես, փորձի այդ պոտենցիալը կիրառի ի շահ Հայաստանի Հանրապետության, խոսքը դրա մասին է։ Ընդհանրապես փոքր երկրների համար կյանքը մոտակա 5-10 տարվա ընթացքում ավելի դժվար լինելու, ավելի ռիսկային է լինելու։ Մի քիչ աշխարհը դառնում է ջունգլիների պես և դրա մասին բոլորն են խոսում, միայն թամբալները չեն խոսում։ Իսկ ջունգլիներում, այդ սննդի շղթայում, ինչքան մեծ է գիշատիչը, այնքան ավելի բարձր դիրք է զբաղեցնում։ Սա նշանակում է, որ փոքր երկրները շատ ավելի զգույշ, շատ ավելի հմուտ, շատ ավելի պրագմատիկ քաղաքականություն պետք է վարեն, այն, ինչ չունի, մեր երկրում չկա, մեկի գրկից ընկնում ենք մյուսը՝ աջ-ձախ, չեմ հասկանում ինչի»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։