Հայաստանը չի կարող ուղիղ ճնշում գործածել Ադրբ...

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ հայ ռազմագերիների վերադարձին։

 

Նա նշեց, որ ռազմագերիներին վերադարձնելու առումով Հայաստանը չի կարող ուղիղ ճնշում գործածել Ադրբեջանի վրա։

 

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնելու է ինչ-որ բանի դիմաց, իսկ հայկական կողմը առաջարկելու շատ բան չունի։