Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարո...

Երեւանն ու Մոսկվան մշակում են Հայաստանի արեւելքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական որոշակի կազմավորման վերատեղակայման հնարավորության հարցը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հավանաբար, ավելի ճիշտ է խոսել Հայաստանի արեւելյան ուղղությամբ ռուսական ռազմաբազայի կազմից որեւէ ռազմական կազմավորման վերատեղակայման հնարավորության մասին (նրա ընդլայնումը հաշվի առնելով), եւ այս համատեքստում կատարվում է հարցի համապատասխան համատեղ մշակում»,- ասել է նախարարը:

Դրանից բացի, նրա խոսքով, Հայաստանում գտնվող սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված: «Իսկապես, ռուս սահմանապահների վրա դրված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների միջեւ հաստատվել է սերտ եւ արդյունավետ փոխգործակցություն, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում ռուս սահմանապահների վրա դրված բոլոր խնդիրները կատարվելու են ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանի անվտանգության ապահովման եւ պաշտպանության խնդիրների կատարման համար: Այսօր իրավիճակը էապես փոխվել է»,- նշել է նախարարը: