Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ:Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հարցին, թե Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ, պատասխանեց, որ չի ուզում սրա վերաբերյալ քաղաքական գնահատական տալ:
Ըստ նրա՝ այս պահին, համենայնդեպս, չկա որևէ մեկը, որ ապօրինի է ձերբակալված կամ պահվում է անազատության մեջ: Ինչ վերաբերում է անձանց կողմից հայտարարություններին, թե իրենք քաղաքական բանտարկյալ են, ապա Զեյնալյանը կարծում է, որ դա նույնպես պաշտպանվելու տարբերակ է:
«Քաղաքական բանտարկյալ Հայաստանում կա, թե ոչ, պետք է որոշեն հասարակական կազմակերպությունները, հասարակությունը, որովհետև որպես իշխանության մաս՝ ինքը կարող է սուբյեկտիվ լինել»- ասաց Զեյնալյանը:



