Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմա...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով:

Որոշմամբ նոր ստեղծվող՝ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ 200 մլն դրամ գումարը ներառվել է դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում:

Այդ 200 մլն դրամը նախատեսվել էր հատկացնել 2025թ. չորրորդ եռամսյակում, սակայն հաշվի առնելով որոշմամբ նախատեսված գործընթացների իրականացման կարևորությունը և հրատապությունը, այժմ այդ ժամկետը չորրորդ եռամսյակից տեղափոխեց առաջին եռամսյակ: