Հայաստանում մեկ տարում բենզինի գինն աճել է 6....

2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.2%, իսկ 2022թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:

Վիճակագրության կոտիտեի տվյալների համաձայն, հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.8% գնաճ, իսկ 2-ում՝ 0.1% գնանկում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:

2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 2.1% գնանկում: Իսկ 2022թ. օգոստոսին 2021թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 6.5% և 37.9%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ`0.4% և 29.9%-ով: