Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրու...

Նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107 466 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1042-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 64 910 (+731) մարդ, այս պահին բուժվում է 40 569-ը (+288):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1987 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1580 (+21), այլ պատճառներով՝ 407 (+2):

Մեկ օրում մահացել է 23 մարդ: