Հայաստանում 2026 թվականին «Խաղաղության խաչմերուկ» խորագրով ներդրումային գագաթնաժողով կանցկացվի։
Այս մասին Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է մասնակցել այդ ներդրումային գագաթնաժողովին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Եգիպտոսում է։



